Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Լոնդոնում՝ Բուքինհեմյան պալատի առջև, որպեսզի նշեն արքայազն Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհի Քեյթի որդու ծնունդը՝ հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ պալատի մոտ նաև շատ զբոսաշրջիկներ են հավաքվել, ովքեր եկել են այդտեղ՝ նշելու այդ «հիասքանչ իրադարձությունը»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել Սուրբ Մարիայի հիվանդանոցում, որտեղ Քեյթ Միդլթոնին տարել են հուլիսի 22-ի առավոտյան:
Երեխայի քաշը 3.8 կգ է: Ծննդկանը և տղան իրենց լավ են զգում:
Ուիլյամի և Քեյթի որդուն պաշտոնապես կտրվի «Ձերդ արքայական մեծություն, Քեմբրիջի արքայազն» տիտղոսը: