ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի որդին իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է հաղորդագրություն, որում սիրիացի փախստականներին համեմատել է Skittles-ի թունավորված կոնֆետների հետ։

«Եթե ունենայի կոնֆետներով ափսե, և եթե ես ասեի, որ դրանցից 3-ը թունավորված են, կվերցնեի՞ք այդ կոնֆետներից։ Դա սիրիացի փախստականների հետ կապված մեր խնդիրն է»,- գրված է Skittles-ի կոնֆետներով ափսեի լուսանկարի վրա, որը հրապարակել է Դոնալդ Թրամփ-կրտսերը։
Հաղորդագրությունում նա գրել է, որ անհրաժեշտ է դադարել զբաղվել հարցերով, որոնք ԱՄՆ-ին չեն մղում առաջին տեղ։
Օգոստոսին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը հունիսին և հուլիսին ընդունել է ավելի շատ սիրիացի փախստականների, քան 8 ամսում:










































