Ամերիկացի հետազոտողները բացահայտումներ են կատարել Հավայան կղզիների մոտ 3-տեղանոց սուզանավով դեպի 4 կմ խորության վրա գտնվող Կուկա ստորջրյա հրաբուխ արշավի ժամանակ. նրանք հայտնաբերել են ութոտնուկի նոր տեսակ՝ հսկայական լողաթևերով: Այս մասին գրում է St. Louis Post-Dispatch թերթը:
Գիտնականները հայտնաբերել են նաև մանուշակագույն մարջանների նոր տեսակ, որն անվանակոչել են Purple Haze՝ ի պատիվ Ջիմի Հենդրիքսի նոր երգի:
Հետազոտողները նշում են, որ հատակին հրաբխի շրջանում կարող են ապրել գիտությանն անհայտ շատ կենդանիներ: Մասնավորապես, այնպիսիք, որոնք լույսի կարիք չունեն:


















































