Առանց «Արևելյան գործընկերություն» ծրագրի Եվրոպան ամբողջական չի լինի: Այսպես է կարծում Գերմանիայի ԱԳ նախարար Գվիդո Վեստերվելեն, հաղորդում է Trend-ը:
Նրա խոսքերով, Գերմանիան ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին:
«Ես մեծ նշանակություն եմ տալիս «Արևելյան գործընկերությանը»: Կարծում եմ, որ Եվրոպան առաջնայնություն և ապագա ունի: Մենք պետք է ուշադրություն դարձնենք այդ ծրագրին, քանի որ դա մեր պարտականությունը և պատասխանատվությունն է»,- հավելել է Գերմանիայի ԱԳ նախարարը: