Հյուսիսային Կորեան հաջողությամբ փորձարկել է նոր հրթիռային շարժիչ։ Այս մասին հայտնում է տեղի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ղեկավարել է նոր տեսակի հրթիռային շարժիչի փորձարկումը, որը նախատեսված է գեոստացիոնար արբանյակի արձակման համար։
Պետության ղեկավարն այցելել է Փխյոնան-Պուկտո նահանգի Սոհե փորձարարական զորակայան և կոչ արել գիտնականներին՝ սեղմ ժամկետներում իրականացնել արբանյակի արձակում այդ հաջող փորձարկման հիման վրա։
Հունվարին Հյուսիսային Կորեան Երկրի արհեստական արբանյակով հրթիռակիր էր արձակել՝ դրանով իսկ ՄԱԿ-ի ԱԽ բանաձև խախտելով։ Անվտանգության խորհուրդը պատասխանել էր պատժամիջոցներրի խստացմամբ։










































