Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ստիպված է եղել հրաժարվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելուց սրտի խնդիրների պատճառով, հայտնել են նախագահի պաշտոնական կայքում:
60-ամյա նախագահը վատ է զգացել Թուրքիայում, որտեղ Ղրղըզստանի պատվիրակությունը Ստամբուլի օդանավակայանում պետք է փոխեր ինքնաթիռը: «Բժիշկների նախնական եզրակացությամբ` պետության ղեկավարի մոտ հայտնաբերվել են սրտի խնդիրների նշաններ»,- ասված է հաղորդագրությունում: Ատամբաևը չի մեկնել Նյու Յորք: Որոշ ժամանակ նա կլինի բժիշկների վերահսկողության տակ:
Երկրի պատվիրակությունը կղեկավարի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևը:




































