Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին խոսել է ակումբի պարտությունների շղթայի մասին:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոքր ճգնաժամի մեջ է: Այսպիսի ակումբը չի կարող պարտություն կրել 3 անընդմեջ հանդիպումներում:
Մենք պետք է հանգստություն պահպանենք և շարունակենք աշխատել: Ամեն ինչ մեր ձեռքերում է, իսկ մենք վստահ ենք, որ կարող ենք փոխել իրավիճակը», – ասել է Ֆելաինին:






































