Հայաստանի զարգացման հիմնադրամը սեպտեմբերի 19-22-ը կազմակերպել է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդես, որին մասնակցում էր նաև «Բարվա» ինովացիոն կենտրոնը: Կենտոնի հիմնադիր, գիտությունների դոկտոր Արամ Վարդանյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսում ներկայացվել են «Բարվա» ընկերության վերջին մշակումները, որոնք ունեն կիրառական նշանակություն՝ հակակարկտային սարքեր, անօդաչու սարեքեր և այլն:
«Ներկայացված սարքավորումներից է անօդաչու թռչող սարքը, որը կարող է բարձրանալ 5 կմ և իջնել , օդում կարող է մնալ 20 րոպե, սարքի վրա 8 սենսորներ են տեղադրված: Այս անօդաչու թռչող սարքերը ռազմական տեսակետից կարող են օգտագործվել որպես հետախույզ, սարքի վրա կարելի է տեղադրել գիշերային տեսանելիության և ցերեկային տեսանելիության սարքեր և մինչև 5 կմ խորությամբ նայել հակառակորդի ստորաբաժանումները» ,- նշեց Ա. Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































