«Ընտրությունների միջոցով Հայաստանում կարծես թե հնարավոր չէ փոփոխությունների հասնել: Կա տարածված տեսակետ, որ Հայաստանի հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում ընտրությունները կեծվում են: Իհարկե դա հիմնական խնդիրներից մեկն է, այս 25 տարիների ընթացքում կեղծվող ընտրությունների արդյունքում իրավիճակը շատ բարդացել է, և հիմա խնդիրը միայն ընտրություններ կեղծելը չէ, ավելի լուրջ խնդիրներ կան»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում՝ անդրադառնալով նախօրեին հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը:
«Շատ լուրջ խնդիրներ կան, որոնք ընտրությունների միջոցով փոխել հնարավոր չէ, առաջին հերթին հարցն այն է, թե ում ենք ընտրում: Համակարգը, ըստ էության, վերարտադրվում է»,- նշեց ՀԿ նախագահը:
Ինչ վերաբերում է ընտրություններին, Ս. Դանիելյանը նշեց, որ իր կարծիքով՝ համակարգը կատարելագործվել է, մարդիկ անհույս են, և հիմնականում ընտրակաշառքների և վախեցնելու գործընթացը բավականին արդյունավետ է:
Մանրամասները՝ տեսանյութւմ:









































