Երևանում պաշտոնապես բացվեց «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս Հայաստանին ու Արցախին, մեկտեղելով ջանքերը, ցուցադրել տնտեսական հզորությունը:








































