Պոդոլսկի մոտ ճանապարհատրանսպորտային վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ, RIA Novosti-ին հայտնել է Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայության ներկայացուցիչը:
«Այսօր պլանավորված էր նրա հարցաքննությունը՝ որպես մեղադրյալ: Հարությունյանը հրարաժվել է քննիչին ցուցմունքներ տալ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր Պոդոլսկից Կուրիլովո գնացող ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18, տուժել՝ ավելի քան 40մարդ:
Մոսկվայի Տվերսկոյի դատարանը կալանավորել էր բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանին: Նա կալանքի տակ կգտնվի մինչև սեպտեմբերի 13-ը:
Հարցաքննությունը տեղի է ունեցել «Մատրոսկայա տիշինայի» քննչական մեկուսարանում, որի հիվանդանոցային բաժանմունք Հարությունյանը տեղափոխվել էր առողջական վիճակի պատճառով: