Ճապոնիայի Օկինավա կղզում հնագետները հայտնաբերել են աշխարհի հնագույն ձկնորսական կեռիկները: Հետազոտողները կարծում են, որ ծովային խխունջի խեցուց կտրված երկու կեռիկները 23 000 տարեկան են, հայտնում է korrespondent.net-ը:
Ըստ գիտնականների՝ առաջին մարդիկ Օկինավայում բնակություն են հաստատել մոտ 30 000 տարի առաջ: Չնայած կղզու աղքատ ռոսուրսներին՝ բնակիչներին հաջողվել է ապրել ու հարմարվել այնտեղ:
Գտածոն հնարավորություն է տալիս հին մարդկանց կողմից ձկնորսության այդ ժամանակ առաջադեմ տեխնոլոգիաների ավելի լայն օգտագործման մասին ենթադրություն անել, քան ավելի վաղ էր համարվում:
Բացի կեռիկներից՝ Օկինավայի քարանձավում հայտնաբերվել են նաև աշխատանքային գործիքներ, ուլուքահատիկներ և սննդի մնացորդներ:










































