Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն տեղեկացրել է իր երկրպագուներին, որ իրեն հիանալի է զգում:
«Ինձ հիանալի եմ զգում», – գրել է Ռոնալդուն իր Instagram-ի էջում:
Նշենք, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որոշմամբ՝ Ռոնալդուն բաց կթողնի Լա Լիգայի շրջանակներում կայանալիք «Էսպանյոլ»-ի հետ հանդիպումը: Ֆրանսիացի մարզչի որոշման պատճառը Ռոնալդուի առողջությունը ռիսկի չենթարկելն է:










































