Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնականները պարզել են, թե որն է սենյակային ամենացանկալի ջերմաստիճանը առողջ քնի համար: Ամերիկացի նյարդաբան Ռեյչել Սալասը հայտնել է, որ 18-20°C-ը ամենաօգտակարն է քնի համար՝ գրում է toneto.net-ը:
Ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում կարող է առաջանալ անքնություն և անհանգստության զգացում: Դա բացատրվում է մարդկային օրգանիզմի ֆիզիոլոգիական հատկություններով. քնի ժամանակ մեր մարմնի ջերմաստիճանը նվազում է, իսկ արթնանալիս սկսում է բարձրանալ:
Նիդերլանդացի գիտնականները նաև բացահայտել են, որ աշխատավայրում ամենահարմար ջերմաստիճանը կանանց համար 24°C-ն է, իսկ տղամարդկանց համար՝ 22°C-ը: Տարբերությունը պայմանավորված է նրանով, որ տղամարդու օրգանիզմը ավելի շատ ջերմություն է արձակում, քան կնոջ օրգանիզմը:




































