Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ամերիկացիներին կոչ է արել կոշտություն ցուցաբերել ահաբեկչական սպառնալիքի դեմ: Նա այդ հայտարարությամբ հանդես է եկել շաբաթ օրը Կոլորադո Սփրինգսում՝ Մանհեթենի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Պետք է ձեզ հայտնեմ, որ հենց այն ժամանակ, երբ ես այստեղ իջա ինքնաթիռից, Նյու Յորքում պայթյուն որոտաց, ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել: Այ թե ժամանակներ են… Մենք պետք է հանդես բերենք կոշտություն, լինենք շատ-շատ կոշտ: Աշխարհում տեղի են ունենում սարսափելի բաներ, դրանք տեղի են ունենում նաև մեր երկրում, և մենք պետք է հանդես բերենք կոշտություն, լինենք խելացի և աչալուրջ»,- հայտարարել է Թրամփը հանրահավաքում:









































