ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Մարկինյոսը շարունակում է մնալ կատալոնական «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում:
L’Equipe-ի տեղեկությունների համաձայն՝ կատալոնաիները պատրաստ են ձեռք բերել 22-ամյա բրազիլացու տրանսֆերն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ վճարելով 60 մլն եվրո:
Մարկինյոսը դժգոհ է ՊՍԺ-ում իր գործերի ընթացքից և պատրաստ է հեռանալ ակումբից, որի հետ նրա գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականի հունիսը:
Ֆուտբոլիստն արդեն քննարկել է իրավիճակը փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ Հելաիֆիի հետ՝ հայտնելով «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին: Սակայն ՊՍԺ-ն չի ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:
Հիշեցնենք՝ Մարկինյոսը 3 տարի առաջ «Ռոմա»-ից ՊՍԺ է տեղափոխվել 31.4 մլն եվրոյի դիմաց:








































