Շրի Լանկայի Ռատնապուրա քաղաքում Բուդդայի ատամի երկրպագության բուդդայական տոնի ժամանակ փղերի կռվից առաջացած խուճապի պատճառով ինֆարկտից մահացել է 60-ամյա կին, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կենդանիները սկսել են կռվել դեռևս քաղաքի փողոցներով երթի նախապատրաստության ժամանակ: Արդյունքում վարժեցնողը մտրակով խոցել է կռվող փղերից մեկին, որից հետո փիղը սկսել է բարձր հնչյուններ արձակելով՝ վազել և խուճապ առաջացնել մարդկանց շրջանում: Մինչ փղին կանգնեցնելը՝ 60-ամյա կինը ինֆարկտ է ստացել:
Փղերը պարբերաբար մասնակցում են Շրի Լանկայի ինչպես բուդդայականների, այնպես էլ հինդուիսների կրոնական տոներին:









































