Sunday, 28 06 2026
16:15
ԱՄՆ ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են. Իրանի ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն

Ռուհանին խոստացել է աջակցել Իրաքին և Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում

Իրանը կշարունակի աջակցել Իրաքի և Սիրիայի ժողովուրդներին և իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Վենեսուելայի Մարգարիտա կղզում տեղի ունեցող Չմիավորման շարժման գագաթնաժողովում՝ փոխանցում է TASS-ը:

Իրանի նախագահի խոսքով՝ միջազգային իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում: «Զարգացող երկրների ազգային ինքնիշխանությունը ոտնահարվում է տարբեր պատրվակներով և ձեռք է բերում տարբեր ձևեր: Վերջին տարիներին Սիրիայի, Իրաքի, Եմենի և Լիբիայի ժողովուրդներին բաժին են ընկել դժբախտություն և ողբերգական դեպքեր: Այս ամենում իրենց ոչ կառուցողական դերակատարումն են ունեցել որոշակի պետություններ, որոնք անտարբերություն են ցուցաբերել անմեղ մարդկանց տառապանքների նկատմամբ:

Իրանը առաջին երկիրն էր, որը ահազանգել է Սիրիայում ահաբեկչության տարածման մասին՝ այն ժամանակ, երբ Մերձավոր Արևելքում անպատասխանատու ուժերը զինել և մարզել են ծայրահեղականներին»,- նշել է նա:

«Իսլամական Հանրապետությունը հետագայում էլ կշարունակի աջակցել Իրաքի և Սիրիայի ժողովուրդներին և իշխանություններին համաշխարհային պատմության մեջ ամենավայրենի ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Մեր տարածաշրջանում ոչ մի երկիր չի կարող միայնակ հաղթահարել այդ սպառնալիքը»,- ասել է Ռուհանին:

Նա կոչ է արել «չստեղծել անօգուտ և անարդյունավետ կոալիցիաներ, այլ կոլեկտիվ կերպով և անկեղծորեն պայքարել ահաբեկչության և դրա հետևանքների դեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում