Իսպանիայի ոստիկանությունը առգրավել է 1.5 տոննա հաշիշ և ձերբակալել 3 մարդ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով միջազգային ԶԼՄ-ները, գործողությունն իրականացվել է Չիպիոնա (Կադիս) նավահանգստի տարածքում:
Իսպանիայի իրավապահների ուշադրությունը գրավել են երկու կասկածելի նավեր, որոնք մի քանի րոպեի տարբերությամբ կայանել են Հուելվայի ափին: Ուղղաթիռից դիտարկման շնորհիվ հաջողվել է պարզել, որ նավաերը թմրանյութ են տեղափոխում: Առաջին նավից ոստիկանությունը հայտնաբերել է 18 հակ հաշիշ, երկրորդից՝ 33: Ընդհանուր քաշը կազմում է 1.5 տոննա: Իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել է 3 մարդ: