Բիրտանիայի թագավորական գվարդիայում առաջին անգամ ծառայում է տրանսգենդեր, հայտնում է The Sun-ը:
Նշվում է, որ 24-ամյա զինվոր Բեն Ալենը սեռը փոխելու վիրահատություն է կատարել: Հրամանատարությունը նրան թույլատրել է մնալ ծառայության մեջ Քլոե Ալեն անունով:
Պարբերականի տվյալներով՝ 1660 թվականից ի վեր գվարդիայում առաջին անգամ է կին ծառայում:
Ալենն ինքը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է դառնալ բրիտանական բանակի առաջին կինը և շատ ուրախ է ծառայությունը շարունակելու հնարավորության համար:








































