Wednesday, 17 06 2026
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել

Լեռնային Ղարաբաղ. լարած ռումբ Կովկասո՞ւմ. Euronews

Euronews-ն անդրադարձել է ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրականացված ռազմական գործողություններին` հետադարձ հայացք գցելով ապրիլյան դեպքերին 5 ամիս անց: Euronews-ը զրուցել է երկու կողմերի ներկայացուցիչների հետ: «Լեռնային Ղարաբաղ. լարած ռումբ Կովկասո՞ւմ» վերտառությամբ հոդվածում ասվում է, որ ապրիլին ռազմական գործողությունների վերսկսումն բորբոքեց ավելի քան 20 տարի շարունակ սառեցված հակամարտությունը: Հայկական կողմի զինվորները հազիվ 20 տարեկան կլինեն սակայն նրանցից ոմանք արդեն պատերազմելու փորձ ունեն:

«Մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, մեր ընտանիքը և բոլոր նրանց, ովքեր ապրում են այս հողի վրա»,- ասել է զինվոր Արամ Եգորյանը:

Հայաստանի հաղթանակով 1994 թվականին կնքված հրադադարից հետո բախումները պարբերաբար շարունակվում էին: Euronews-ի թղթակիցը եղել է շփման գծի հյուսիսում, որտեղ էլ տեղի են ունեցել ապրիլյան ծանր բախումները: «Մեզ չի թույլատրվում անցնել այս խրամատներից այն կողմ: Հակառակ կողմում` 100 մ հեռավորության վրա, կանգնած են ադրբեջանցի զինվորները»,- պատմել է Euronews-ի թղթակիցը:

Ստանալով հայ կամավորների աջակցությունը` ԼՂ բանակը պատրաստ է յուրաքանչյուր պահի դիմակայելու ադրբեջանական կողմի հարձակումներին: «Սկսած 1994-ից` հակառակորդը մշտապես խախտել է զինադադարը: Հենց նրանք սկսեցին ապրիլյան ռազմական գործողությունները: Մենք այժմ պետք է ավելի լավ պատրաստվենք, և եթե այն կրկնվի, այս անգամ շատ հզոր դիմադրություն ենք ցույց տալու»,-ասել է հյուսիսային ճակատի հրետանային գնդի պետ Սևակ Սարդարյանը:

Թալիշ գյուղից տեղահանված բնակիչներից Գարիկ Օհանյանը թղթակցին ցույց է տվել, թե ինչ է մնացել իր տնից: «Սա իմ տունն է: Ես 20 տարի տանջանքով աշխատել եմ, կառուցել իմ տունը. 20 տարի: Այստեղ 9 մարդ էր ապրում: Տեսեք, ոչ մի բան չի մնացել: Ամեն ինչ քանդված է: Ես չգիտեմ` ինչ անել»,-պատմել է նա:

Թալիշ գյուղից 15 կմ այն կողմ Թարթառի շրջանն է, որտեղ թղթակիցը հանդիպել է ադրբեջանցի զինվորներին: Այնտեղ նրան թույլ են տվել նկարահանումներ անել ընդամենը 30 վայրկյան և հեռանալ: Թղթակցի խոսքով` ապրիլին Թափկարակոյունլու գյուղում բնակիչներ չեն եղել, սակայն գյուղը զգալի վնասներ է կրել և այժմ վերականգնման փուլում է: Ինչպես Թալիշում, այնպես էլ այդ գյուղում բոլորը վախենում են ռազմական գործողությունների վերսկսումից:

«Խնդրի լուծման միակ ճանապարհը պատերազմն է: Ինձ համար այլ տարբերակ չկա»,- ասել է գյուղի բնակիչներից Ֆաիգ Մուստաֆաևը:

Հոդվածում նշվում է, որ չնայած միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այն պայքարում է տնտեսությունը զարգացնելու և ներդրողներ ներգրավելու ուղղությամբ:

«Մենք հավատում ենք, որ պետք է ԼՂՀ-ն վերադարձնենք բանակցային սեղանի շուրջ: Արդեն երկու անգամ`1991 և 2006 թվականներին ժողովուրդը կողմ է քվեարկել է հանրապետության անկախության ճանաչմանը: Պետք է հաշվի առնել ժողովրդի որոշումը և դարձնել այն անկյունաքար հետագա կարգավորման գործում»,-ընդգծել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն այն է, ինչը Կարեն Մաթևոսյանը և իր ընտանիքը երկար ժամանակ ցանկանում են տեսնել: Կարենը և իր ընտանիքը վերապրել են Սումգայիթի ջարդերը: «Սարսափելի էր: Նրանք մարդկանց ողջակիզում էին, բռնաբարում կանանց, նույնիսկ երեխաներին: Ոչ մեկին, նույնիսկ իմ ոխերիմ թշնամուն չեմ ցանկանում անցնել այն ամենի միջով, որ մենք ենք անցել այդ երեք օրը Սումգայիթում»: Կարենը և կինը չեն պատկերացնում, որ երբևէ կարող են լքել Ղարաբաղը` իրենց նախնիների, այժմ նաև իրենց հողը:

Ստեփանակերտում Euronews-ի թղթակիցը հանդիպել է «Թումո» կենտրոնի սաներից մեկին, ով կորցրել է իր քեռուն պատերազմի ժամանակ: Դա ոգեշնչել է նրան պատրաստել իր առաջին նախագիծը` ֆոտոցուցահանդես` նվիրված առաջնագծում հայ զինվորների առօրյային:

«Ես ցանկանում էի, որ նայելով այս նկարներին` հանրությունը տեսներ մեր ուժը, մեր ոգին, այն, որ այս տղամարդիկ միշտ պատրաստ են: Ես ցանկանում էի ցույց տալ դրական կողմերը, ոչ բացասական, որոնք ես եմ տեսել»,-նշել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում