Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության պատվիրակությանը

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության պատվիրակության անդամներին, որոնք Հայաստան են ժամանել նշելու ընկերակցության հիմնադրման 95-ամյակը: Ինչպես հայտնել են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կա պերի վարչությունից, պատվիրակության կազմում են աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերակցության մասնաճյուղերի ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է «Հովարդ Կարագյոզյան» ընկերակցության 95-ամյակը և ուրախություն հայտնել, որ այդ հոբելյանը նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի օրերին, ինչը հնարավորություն կտա մասնակից լինելու տոնական միջոցառումներին: Նախարարի պաշտոնակատարը գնահատանքի և երախտագիտության խոսք է ասել «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության գործունեության մասին՝ մասնավորապես նշելով. «Երբ 1921 թվականին Միհրան և Զաբել Կարագյոզյաններն ի հիշատակ իրենց վաղամեռիկ որդու՝ Հովարդի, հիմնադրեցին «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությունը՝ Հայոց ցեղասպանությունից փրկված հայ որբուկներին օգնելու նպատակով, հավանաբար չէին մտածում, որ իրենց կազմակերպությունն այսքան երկար կյանք կունենա: Փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր շարունակեցին այդ շնորհակալ գործը՝ 95 տարի հոգ տանելով տարբեր պատճառներով դժվարության մեջ հայտնված հայ մանուկների խնամքի, բուժման և կրթության մասին: ԴուÖ „ առաջիններից էիք, որ ամենադժվար ժամանակներում հաստատվեցիք Հայաստանում և գործունեություն ծավալեցիք Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում, Լեռնային Ղարաբաղում: Մեծապես կարևորում եմ հատկապես երեխաների առողջության պահպանմանն ուղղված ձեր գործունեությունը, քանի որ ինչքան առողջ լինեն մեր երեխաները՝ այնքան ամուր և առողջ կլինի Հայաստանի ապագան»:

Այնուհետև, նախարարի պաշտոնակատարը խոսել է հայության առջև ներկայում ծառացած մարտահրավերների մասին՝ առանձնացնելով հատկապես սիրիահայության հիմնախնդիրները:

Ներկաներին ծանոթացնելով ՀՀ կառավարության կողմից սիրահայությանը ցուցաբերվող աջակցության մասին՝ Հրանուշ Հակոբյանն ասել է. «Գիտեմ, որ «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությունը աջակցում է Սիրիայում և աշխարհի տարբեր երկրներում հայտնված սիրիահայությանը, սակայն գնահատելի կլինի, եթե ընկերակցությունն իր 95-ամյա հոբելյանը նշանավորի նաև Հայաստանում հաստատված սիրահայությ ան համար բարեգործական նախաձեռնություններով»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար՝ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական կազմակերպության նախագահ Մայքլ Հարությունյանը նշել է. «Մենք 95 տարվա ընթացքում արել ենք մեր կարելին: Այսօր Հայաստան ենք եկել աշխարհի տարբեր երկրներում գործող մեր ընկերակցության մասնաճյուղերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ նրանք բոլորն էլ գիտակցում են իրենց աշխատանքի կարևորությունը և նվիրումով պիտի շարունակեն Կարագյոզյան ընտանիքի գործը»:

Իրենց տարածաշրջաններում իրականացվող աշխատանքների մասին խոսեցին նաև «Կարագյոզյան» ընկերակցության Սիրիայի մասնաճյուղի ղեկավար Պետրոս Դարակչյանը, Լիբանանի մասնաճյուղի ղեկավար Սերոբ Օհանյանը և ուրիշներ: Հանդիպման ավարտին մեկ անգամ ևս ներկաներին շնորհավորելով «Հովարդ Կարագյոզյան» ընկերակցության 95 և Հայաստանի Հանրապետության 25 ամյակների առթիվ՝ Հրանուշ Հակոբյանը շեշտել է. «Սփյուռքահայությունը երկու կարևոր առաքելություն ունի. նախ իր հզոր ներուժը ծառայեցնի աշխարհում Հայաստանի և հայության պատիվը բարձր պահելուն և երկրորդ՝ աջակցի Հայաստանի և հայության առջև ծառացած խնդիրների լուծմանը: Մենք բոլորս աչքի լույսի պես պետք է պահենք-պահպանենք մեր Հայրենիքը՝ ապագա սերունդների համար»: Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև հայերենի իմացության և Հայաստանի հետ անմիջական շփումների անհրաժեշտությանը, որոնք ազգային ինքնության պահպանման ամենակարևոր պայմաններն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում