Սեպտեմբեր սկզբին Հյուսիսային Կորեայի հերթական միջուկային փորձարկումը «մեծ սպառնալիք» է ստեղծել տարածաշրջանի անվտանգության և միջազգային կայունության համար ընդհանուր առմամբ: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նա հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ գործընկերների հետ աշխատել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների նոր փուլի մշակման վրա:
«Կընդգծեմ՝ ԱՄՆ-ը երբեք Հյուսիսային Կորեային չի ընդունի որպես միջուկային պետություն»,- ասել է Օբաման: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները ցույց կտան, որ հյուսիսկորեացիների անօրինական և վտանգավոր գործողությունները հետևանքներ կունենան:
Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 9-ին նոր միջուկային փորձարկումներ է կատարել:









































