Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնին տեղափոխել են Սուրբ Մարիամի հիվանդանոց, որտեղ ծնվելու է բրիտանական գահի ապագա ժառանգորդը կամ ժառանգորդուհին՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
Ժառանգորդի սեռը հայտնի չէ. թագավորական ավանդույթների համաձայն՝ Քեյթը և արքայազն Ուիլյամը չեն հայտարարել, թե երեխան ինչ սեռի է:
Անկախ սեռից՝ Ուիլյամի և Քեթրինի առաջնեկը ամեն դեպքում կզբաղեցնի երրորդ տեղը բրիտանական գահի հերթում՝ իր պապ արքայազն Չարլզից և հորից հետո: