ԱՄՆ-ի հրաժարումը՝ բացահայտել Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ երկկողմ պայմանավորվածությունների մանրամասները, թույլ չի տալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունել բանաձև հաջակցություն այդ պայմանավորվածությունների: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ փոխանցում է TASS-ը:
Նա նշել է, որ Ժնևում բանակցությունների ընթացքում համաձայնեցված փաստաթղթերի բովանդակության բացահայտմանը ԱՄՆ-ի պատրաստ չլինելը թույլ չի տվել ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, անցկացնել ԱԽ հանդիպում:
«Դա բավականին տարօրինակ վերաբերմունք է ԱՄՆ-ի կողմից, որը թույլ չի տալիս անցկացնել ճեպազրույց, ինչպես նաև ես վախենում եմ ընդունել այդ բանաձևը»,- ասել է Չուրկինը: Նրա խոսքով՝ իմաստ չունի «ԱԽ անդամներին խնդրել աջակցել այն բանին, ինչի բովանդակությունը նրանք չգիտեն»:
Դիվանագետը հայտնել է, որ Սիրիայի աջակցման միջազգային խումբը Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին կանցկացնի հանդիպում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկումների շրջանակում:









































