Եվրամիության 27 երկրների առաջնորդները, 2017 թվականի սկզբին Մալթայում կանցկացնեն ոչ պաշտոնական գագաթնաժողով առանց Մեծ Բրիտանիայի, ասված է Բրատիսլավայում տեղի ունեցած ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքի «ճանապարհային քարտեզում», հայտնում է RIA Novosti-ն:
«ԵՄ 27 պետությունների առաջնորդները 2017 թվականի սկզբին ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն Վալետտայում (Մալթա)»,- ասված է հաղորդագրության մեջ:










































