Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Անկարա կատարած այցի ժամանակ հայտարարել է Սիրիայում թուրքական բանակի գործողությունների ապօրինության մասին։
Այդ մասին հայտնել է ռազմադիվանագիտական շրջանակների աղբյուրը. «Հանդիպման ժամանակ Վալերի Գերասիմովը թուրքական գլխավոր շտաբի պետ, գեներալ Հուլուսի Աքարին հայտնել է Սիրիայում թուրքական զինված ուժերի գործողությունների ոչ լեգիտիմ լինելը։
Բացի այդ, թուրքական կողմին հասցվել են հնարավոր ռազմական ու քաղաքական ռիսկեր՝ «Եփրատի վահան» գործողության ձգձգման կամ հետագա ընդլայնման համար»։











































