Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ-ին անդամակցելուն, և մենք կարծում ենք, որ 25 տարում կազմակերպությունն անցել է շատ մեծ ճանապարհ, անցել է շատ փորձությունների միջով։
Այդ մասին Բիշքեկում ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը.
«Մեր կազմակերպությունը ստեղծվել է որոշակի պատմական իրադարձությունների հետևանքով, և մեր ժողովուրդների ու ղեկավարների իմաստնությունը հանգեցրել է նրան, որ 25 տարի անց մենք ունենք կազմակերպություն, որը շատ կարևոր նշանակություն ունի թե՛ տարածաշրջանի, թե՛ աշխարհի համար, քանի որ մեր կազմակերպության աշխարհագրությունը բավական ընդարձակ է»։








































