ԱՊՀ գագաթնաժողովը որոշում է ընդունել 2017 թվականի հունվարի 1-ին նախագահությունը փոխանցել Ռուսաստանին, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես կցանկանայի նաև հայտնել, որ որոշում է ընդունվել, որ հունվարի 1-ից` փաստաթղթերին համապատասխան, ԱՊՀ նախագահությունը անցնում է Ռուսաստանի Դաշնությանը: Եվ արձանագրության համաձայն: Իհարկե, Վլադիմիր Վլադիմիրի, ես ձեզ պետք է խնդրեմ հաստատել, որ հաջորդ տարի դուք ձեզ վրա վերցնեք ԱՊՀ նախագահությունը: Ընդունո՞ւմ եք»,- հարցրել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:
Ռուսաստանի նախագահը պատասխանել է, որ այդ առաջարկությունը «պատիվ է համարում»:
Նաև հայտնի է դարձել, որ ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ Մոսկվայում: Այդպիսի առաջարկությամբ հանդես է եկել Վլադիմիր Պուտինը:











































