Բիշքեկում անցկացված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպման արդյունքներով Համագործակցության առաջիկա գագաթնաժողովի դիտակմանն է ներկայացվել 16 փաստաթուղթ։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են Ղրղըզստանի ԱԳՆ մամլո ծառայությունից։
Փաստաթղթերը վերաբերում են միջազգային ահաբեկչության հակազդման հետագա համատեղ ջանքերին, թմրանյութերի համաշխարհային խնդրին, ժանակակակից իրողություններին Համագործակցոթյան հարմարեցմանը և այլն։
Հաղորդվում է, որ ԱՊՀ պետությունների նախագահների համաձայնեցմանն է ներկայացվելու 2017 թվականին ԱՊՀ-ում նախագահության հարցը։ Սպասվում է, որ Մոլդովայի հրաժարվելու պատճառով այն կանցնի Ռուսաստանին։ Բացի դրանից՝ դիտարկվելու են 2020 թվականին ԱՊՀ անդամ երկրներում մարդահամար անցկացնելու, 2017 թվականը Ընտանիքի տարի, 2018 թվականը՝ ԱՊՀ-ում Մշակույթի տարի հայտարարելու մասին հարցերը։








































