Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին կայցելի Ֆրանսիա: Այս մասին RIA Novosti-ին հաստատել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել էր, որ ֆրանսիական կողմի հրավերով կկայանա Ռուսաստանի ղեկավարի ուղևորությունը Ֆրանսիա:
«Այո, այցը նախապատրաստվում է»,-ասել է Պեսկովը:








































