Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»-ի կենտրոնական պաշտպան Մարկինյոսը կարող է մարզական կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնա»-ում։
Իսպանական ակումբը երկար ժամանակ հետևում է բրազիլացի պաշտպանի խաղին ու մտադիր է արդեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կնքել նրա հետ։
ՊՍԺ-ն մտադիր չէ հրաժարվել Մարկինյոսի ծառայություններից, բայց նրանց կարող է գրավել առաջարկվող գումարը։ Lefigaro-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնա»-ն Մարկինյոսի տրանսֆերը գնահատել է 60 մլն եվրո։










































