Միջուկային զենքի համաշխարհային պաշարները գտնվում են վերջին կես դարի ընթացքում ամենացածր մակարդակում: Այս մասին ասված է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի իրագործման հարցի շուրջ Վաշինգտոնում կայացած 7-րդ խորհրդաժողովի արդյունքներով Պետդեպարտամենտի տարածած համատեղ հայտարարության մեջ: Դրան մասնակցել են հինգ միջուկային տերությունների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) ներկայացուցիչները՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Հնգյակը նշում է, որ միջուկային զենքի պաշարները ներկայում ամենացածր մակարդակում են գտնվում միջուկային զենք ունեցող պետությունների կողմից գործադրված աննախադեպ ջանքերի շնորհիվ»,- ասված է հայտարարության մեջ:
Միջուկային տերությունները նաև «ընդգծել են միջուկային զինաթափման բնագավառում հետագա ջանքերի շարունակման, ինչպես նաև ընդհանուր և լիակատար զինաթափման անհրաժեշտությունը»։









































