Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Պարգև Օհանյան. Գլխավոր դատախազությունը պետք է լինի «կախյալ», դատարանները՝ անկախ

«Դատախազությունը կորցրել է խորհրդային տարիներին ունեցած իր կարևորությունը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց նախկին դատավոր Պարգև Օհանյանը: Անդրադառնալով նախկին գլխավոր դատախազի պաշտոնանկությանը և նոր գլխավոր դատախազի նշանակմանը՝ Պ. Օհանյանը նշեց, որ չի կարծում, թե դատախազի անձով շատ բան է պայմանավորված և նոր նշանակումով շատ բան կփոխվի:

Ոչ հայտնի Արթուր Դավթյանին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակումը ուղերձ է հանրությանը, որ դատախազության նշանակությունը չի կարող այնքան կարևոր լինել, որքան կարևոր էր Աղվան Հովսեփյանի ժամանակ, երբ դատախազության ազդեցությունը դատարանների վրա մեծ էր, և այդ ազդեցությունը պայմանավորված էր նաև Ա. Հովսեփյանի՝ քաղաքական իշխանության մեջ ունեցած ազդեցությամբ և դերակատարությամբ: Այս դիտարկման վերաբերյալ Պարգև Օհանյանը նշեց, որ թեև անձը կարևոր է, բայց այլ հանգամանքներով ավելի շատ բան է պայմանավորված, և ընդգծեց, որ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:

«Նախկին Սահմանադրությամբ դատախազությունը դատական իշխանության «գլխի մեջ» էր, դատախազությունը որպես առանձին համակարգ էր, որը ճիշտ չէր: Նոր Սահմանադրությամբ՝ դատական համակարգի «գլխի տակ» է: Քաղաքակիրթ շատ երկրներում, օրինակ՝ Իտալիայում դատախազությունը արդարադատության համակարգի մեջ է: Արդարադատության նախարարությունն առանց դատախազության արդարադատության նախարարություն չէ, ոչ մի լծակ չունի, բացի մի քանի փոքրիկ կարգապահական կառույցներից: Դատախազությունն ու արդարադատության նախարարությունը պետք է մեկտեղվեն:

Պետք է նախ լուծել դատախազության կարգավիճակի հարցը՝ որ թևի մեջ է դե ֆակտո և դե յուրե, դատախազությունը դե ֆակտո դատական էր, դե յուրե գործադիր էր:

Անընդհատ ուզում են դատախազության անկախությունը շեշտել, բայց դատախազությունը չպետք է լինի անկախ, դատախազությունը պետք է լինի կառավարության կազմում, ենթարկվի արդարադատության նախարարին, վարչապետին: Անկախ պետք է լինի դատարանը: Դատական իշխանության ղեկավար անձով ավելի շատ բան է պայմանավորված, քան դատախազի անձով»,- նշեց նախկին դատավորը:

Պարգև Օհանյանը համոզված է, որ եթե դատական իշխանության ղեկավարը լինի պրոֆեսիոնալ, բարեխիղճ և արդարամիտ, ապա շատ բան կփոխվի երկրում:

«Դատախազությունը, ցավոք, քրեականան գործերով ուղղորդում է դատարանին՝ սկսած նրանից, որ պատժաչափ է միջնորդում (այդպիսի երույթ ոչ մի նորմալ երկրում չկա), և ըստ այդմ՝ ցուցում է տալիս»,- նշեց Պ. Օհանյանը՝ հավելելով, որ դատախազությունը դատարաններին թույլ չի տալիս անկախանալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում