Լույս հուլիսի 21-ի գիշերը 5 հայաստանցիներ ծեծկռտուք են սարքել Զելենոգրադի «Աստղային պորտալ» սրճարանում: Դեպքի հետևանքով բժշկական օգնության է դիմել 4 մարդ՝ հայտնում է Interfax-ը:
Ներկայում դեպքի վայրում աշխատում են իրավապահները, նրանք պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները:
Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: