iPhone 7 Plus նոր հեռախոսների առաջին խմբաքանակը արդեն վաճառվել է ողջ աշխարհում մինչ պաշտոնական խանութներ դրանց հասնելը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Apple ընկերությանը:
Մեծացված էկրանով բոլոր iPhone 7 հեռախոսներն արդեն վաճառվել են: Վաճառվել է նաև iPhone 7-ի փոքրացված տարբերակը՝ նշել են ընկերությունում:
Նշվում է, որ գնորդներին, որոնք սեպտեմբերի 16-ին կգնան Apple ընկերության խանութներ և չեն կարողանա հեռախոս ձեռք բերել, հնարավորություն կտրվի նոր մոդելներ պատվիրել համացանցով:
Սեպտեմբերի 16-ին սկսվում է iPhone 7-ի վաճառքը Եվրոպայում և ԱՄՆ-ում, և եվրոպացի գնորդները կկարողանան ստանալ իրենց գնած սարքերը:









































