ԱՄՆ-ում բելառուսական ընդդիմության ներկայացուցիչները Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի շտաբ-գրասենյակի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ԱՄՀ-ից պահանջելով դադարեցնել ֆինանսական օգնությունը Մինսկի իշխանություններին:
Մի քանի տասնյակ ցուցարարներ կրել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պատկերով դիմակներ, իսկ ձեռքերին պարզել են պաստառներ՝ ԱՄՀ-ի հատկացրած միջոցները Բելառուսում ծախսվում են համացանցի վերահսկման ու ՊԱԿ-ի քարոզչության վրա գրություններով:
Ցույցը կազմակերպել էր միանգամից մի քանի կազմակերպություն՝ «Արտաքսված բելառուսները», Բելառուսա-ամերիկյան ասոցիացիան:
Ակցիայի կազմակերպիչները բաց նամակ են հղել ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդին՝ հայտնում է ITAR-TASS-ը: