Ռուսաստանից սպառազինության արտահանման ընդհանուր ծավալը 2016 թվականի հունվարից օգոստոս կազմել է մոտ 8 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Պունչուկին։
«Ութ ամսում ընդհանուր արտահանումը կազմել է մոտ 8 մլրդ դոլար։ Սկզբունքորեն, ամեն տարի վաճառքն ընթանում է միանման։ Տարեսկզբին ավելի քիչ, այնուհետև թափ է հավաքում, և տարեվերջին մենք դուրս ենք գալիս ծրագրված ծավալներ»,- ասել է Պունչուկը։ Նա հավելել է, որ ծառայությունը տարեվերջին բազմաթիվ մատակարարումներ ունի ծրագրված։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2015 թվականի արդյունքներով Ռուսաստանն արտահանել է 14.5 մլրդ դոլարի սպառազինություն։









































