«ՀՀ Գլխավոր դատախազը սպասարկելու է նեղ խմբակի՝ ապօրինի իշխանությունների շահերը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի հնարավոր նշանակմանը, այս տեսակետը հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Քաղաքական հայացքների համար բանտախցում գտնվող մեր քաղաքացիների վերաբերյալ նրա հայտարարությունը և այն, որ տարիներ շարունակ մարդիկ չեն կարողանում հայցել արդարադատություն բանակում զոհված զավակների գործով, և նա չկարողացավ պատշաճ կերպով արձագանքել, վկայում են, որ նա պետք է սպասարկի բռնակալական համակարգի շահերը»,- նշեց Զ.Փոստանջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































