«Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին իր կարծիքն է հայտնել «Բրյուգե»-ի դեմ խաղի մասին:
«Սաներիս ասացի, որ Չեմպիոնների լիգայի հիմնը դրական լիցքեր է հաղորդում և ստիպում պայքարել:
«Լիվերպուլ»-ից կրած պարտությունից հետո մեզ համար կարևոր էր հաղթել: Արագ գոլ խփեցինք, ինչը վստահություն ներշնչեց, և մենք հիանալի անցկացրինք ամբողջ հանդիպումը:
«Բրյուգե»-ն գերազանց էր աշխատում գնդակով: Սակայն մենք վերահսկում էինք խաղի ընթացքը»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռանիերիի խոսքերը:








































