Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը բացառել է կոշտ տնտեսական նոր միջոցառումների ներմուծումը մինչև 2014թ.-ի վերջը:
«Մենք 2013 և 2014թթ. նոր միջոցառումների կարիք չունենք, եթե հետևենք բոլոր ժամկետներին ու բյուջեին»,- հավաստիացրել է նախարարը:
Նրա խոսքերով՝ նախարարությունը դիտարկում է հարկատուներին պարգևատրելու հնարավորությունը՝ «համապատասխան խթանիչների օգնությամբ»:
Նախարարը չի բացառել վարկային ներդրումների նվազեցումը՝ նշելով, որ բոլոր միջոցառումները պետք է ընդունվեն ճիշտ ժամանակին, այսինքն՝ սկզբնական պրոֆիցիտից հետո: