Պակիստանի Մուլթան քաղաքի շրջանում ընդհարվել է 2 գնացք, 4 մարդ զոհվել է, 100-ը՝ վիրավորվել, հայտնում է RIA Novwsti-ն:
Դեպքը տեղի է ունեցել Awami Express ճեպընթացի և շարժակազմի միջև, որն ըստ չվացուցակի չպետք է գծերի վրա լիներ: Բախման հետևանքով ճեպընթացի 4 վագոն գծերից դուրս են եկել:
Տեղի իշխանությունների տվյալներով` բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի մյուս մանրամասները ճշտվում են:

.jpg)











































