Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի ներկայացուցիչնեերը չորեքշաբթի ստորագրել են փոխըմբռնման մասին նոր հուշագիր, որն առնչվում է անվտանգության ոլորտում համագործակցությանը։
Արարողակարգն անցկացվել է ԱՄՆ պետդեպարտամենտի շենքում։ Փաստաթղթի համաձայն՝ 2018 թվականի վերջից մինչև 2028 թվականը ԱՄՆ կողմից հրեական պետությանն օգնելու ընդհանուր ծավալը կազմելու է 38 միլիարդ դոլար։
Ամեն տարի Իսրայելը կստանա 3.3 միլիարդ դոլարի օգնություն, ինչպես նաև հավելյալ 500 միլիոն դոլար՝ հակահրթիռային պաշտպանություն ապահովելու համար։
Համաձայնագրով հրեական պետությունն աստիճանաբար դադարելու է ոչ ամերիկյան զենք գնելուց, նրան այժմ արգելված է Վաշինգտոնից տրվող միջոցներն ուղղել ռազմական տեխնիկայի համար վառելանյութ գնելուն։











































