Եվրոպական տիեզերական գործակալության (ЕКА) գիտնականները կազմել և հրապարակել են կատալոգ, որում տեղ են գտել Ծիր Կաթինի ավելի քան 1 միլիարդ աստղեր, հայտնում է gogetnews.info-ն:
Աստղերի 3D ձևաչափով եզակի քարտեզ-կատալոգը կազմվել է Gaia տիեզերական աստղադիտակի հավաքած տվյալների հիման վրա: Մասնագետների կարծիքով՝ դա երբևէ կազմված ամենալիարժեք կատալոգն է:
Քարտեզը նաև տեղեկություն է պարունակում աստղերի գտնվելու վայրի, նրանց շարժման հետագծի և միմյանցից հեռավորության մասին: Այդ տեղեկությունները գիտնականները հավաքել են 2014 թվականի հուլիսից մինչև 2015 թվականի սեպտեմբեր ամիսները: Քարտեզը պարունակում է տեղեկություններ Ծիր Կաթինի 1,142 միլիարդ աստղի մասին:









































