Պրոտուգալիայում անհաջողությամբ են ավարտվել իշխող կոալիցիայի և ընդդիմության բանակցությունները: Այս մասին հաղորդում է Euronews-ը: Կողմերը չեն կարողացել պայմանավորվել երկրում քաղաքական և տնտեսական ճգնաժամը հարթելու հարցի շուրջ՝ կասկածի տակ դնելով տնտեսությունը փրկելու ծրագրի իրականացումը:
«Այս շաբաթվա ընթացքում մենք արել ենք այն ամենը, ինչ պետք է անեինք պորտուգալական ընտանիքի խնդիրների ռեալ լուծման համար: Չնայած դրան՝ սոցիալ-դեմոկրատների և Ազգային կուսակցության հետ չհաջողվեց ազգային փրկության հարցում փոխզիջման հասնել»,- ասել է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության ղեկավար Անտոնիո Ժոզե Սեգուրոն:
Նշենք, որ 2 տարի առաջ Պորտուգալիան 78 մլրդ եվրո վարկ է ստացել՝ պայմանով, որ տնտեսական կոշտ միջոցառումներ կձեռնարկի: Սակայն սոցիալիստները դեմ են իշխող կոալիցիայի՝ հետագա ծախսերի կրճատման առաջարկությանը: