Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորի գործակալ Վագներ Ռիբեյրոն խոսել է իր հաճախորդի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին:
«Ամռանը մենք ակտիվ բանակցություններ էինք վարում ՊՍԺ-ի հետ: Նեյմարի հետ միասին ընթրիք ենք ունեցել նաև ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆիի հետ:
Նեյմարին առաջարկվեց դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, ինչպես նաև պայմանագիր կնքելու դիմաց հյուրանոցային հանց նվիրել, սակայն Նեյմարը դեմ գնաց այդ ամենին և որոշեց մնալ «Բարսելոնա»-ում», – ասել է Ռիբեյրոն:





































