Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանում հազարավոր մարդիկ հանրահավաքի են դուրս եկել հաջակցություն սեպտեմբերի սկզբին անցկացված միջուկային փորձարկման: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ այդ ցույցը լավ ծրագրված է եղել:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել էին, որ սեպտեմբերի 9-ին երկիրը հաջողությամբ իրականացրել է իր պատմության մեջ 5-րդ միջուկային զենքի փորձարկումը, որը եղել է ամենահզորը երկրի միջուկային ծրագրի պատմության մեջ:









































