Monday, 29 06 2026
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար

Հայաստանյան դպրոցներում դասագրքերի պակասը շատ արագ լրացվում է. ԿԳՆ

Հայաստանյան դպրոցներում դասագրքերի պակասը շատ արագ լրացվում է:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն` անդրադառնալով այն տեղեկություններին, որ որոշ դպրոցներում դասագրքերի խնդիր կա և ծնողներն իրենց միջոցներով են դրանք գնում:

«Նախ ասեմ, որ նախապես դպրոցներից հայտեր են ներկայացվում` նշելով, թե որ դասագրքերից որքան է անհրաժեշտ: Ըստ այդ հայտերի, պատվերը տրվում է, գնումը կատարվում է և դասագրքերը բաշխվում են: Բայց դեպք ունենք, Արարատի մարզից մեզ գրել են, որ վրիպում է տեղի ունեցել և մեկ դպրոցում 100 հատ երրորդ դասարանի ռուսերեն դասագիրք չի ստացվել: Մենք հարցում ենք կատարել, թե որտեղ մնացորդ ունենք: Պարզվել է մնացորդ կա Երևանում, հիմա համապատասխան գրությամբ դա կվերցնենք ու կտանք Արարատի մարզի դպրոցին: Այսինքն, եթե որևէ տեղ հանկարծ դասագրքերի խնդիր է լինում, ապա մնացորդներով այն լուծվում է»,-ասել է Նարինե Հովհաննիսյանը:

Մեկ այլ օրինակ, երբ Պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցը նախատեսել էր ընդունել 150 10-րդ դասարանցի, բայց ընդունվել է` 350: Ըստ Նարինե Հովհաննիսյանի` դա չնչին խախտում է և ամեն տարի դա եղել է: Դասագրքերի վերաբաշխման միջոցով էլ խնդիրը լուծվել է:

«Ծնողները կարող են չգնել գրքեր, տնօրենները մեզ դիմում են և բացը լրացվում է. բայց կան դասագրքրեր, որոնք նոր չեն, և եթե ծնող ուզում է, որ իր երեխան նոր դասագրքով սովորի ու գնելու հնարավորություն ունի, ապա կարող է գնել: Կարող եմ ասել, որ նման դեպքերն ընդհանուրի մեջ չնչին տոկոս են կազմում»,-ասել է նա:

Անդրադառնալով այն խնդրին, որ որոշ դպրոցների ուսուցիչներ նախընտրում են ոչ թե պետության կողմից տրված, այլ մեկ ուրիշ հրատարակության դասագիրք, ու առաջարկում են ծնողներին դրանք գնել, Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ պարտադիր ոչինչ լինել չի կարող:

«Ուսուցչուհին ազատ է իր մեթոդների մեջ, նա կարող է բուն դասագրքից բացի առաջարկել լրացուցիչ նյութեր, սակայն դա պետք է լինի ծնողների հետ համաձայնության գալուց հետո, բայց ոչ պարտադիր: Եթե ամեն դեպքում դպրոցներում կա խնդիր, ապա լավ կլիներ, որ ծնողներն այն ներկայացնեին հասցեական, որպեսզի կարողանանք միջամտել»,-հավելել է նախարարության ներկայացուցիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում