ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե կար արդյո՞ք վարչապետի փոփոխության հրամայական թե ոչ, նշեց, որ առաջին հերթին հրաժարական տալը Հովիկ Աբրահամյանի որոշումն էր. «Նա իր ելույթում ասաց, որ չկարողացավ հասնել այն նպատակներն, որոնք իր առջև դրվել էր, բայց կար նաև հասարակական պահանջ և նաև հանրապետությունում կար փոփոխությունների անհրաժեշտություն, որովհետև մեր տնտեսությունն այսօր գտնվում է բավականին ծանր վիճակում և հրատապ լուծումներ, բարեփոխումներ են պահանջվում»:
Գ. Նուշիկյանը հույս հայտնեց, որ Կարեն Կարապետյանը չի ձախողի, և դրական փոփոխությունների ականատես կլինենք: Նրա խոսքով՝ Կ. Կարապետյանը նախևառաջ պետք է փորձի ամրապնդել հասարակության վստահությունը կառավարության նկատմամբ. «Հուսով եմ՝ դա նրան կհաջողվի»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































