ԱՄՆ ռազմաօդային ուժերի 3 ավիահարվածները ԴԱԻՇ-ի գրոհայինների դիրքերի ուղղությամբ կարող էին հանգեցնել խաղաղ բնակիչների զոհվելու: The Washington Examiner-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ:
Խոսքը սեպտեմբերի 7-ին Դեյր-էզ-Զոր քաղաքի արվարձաններում, սեպտեմբերի 10-ին Ռաքքայի մոտ և սեպտեմբերի 12-ին Էշ-Շադդադիի մոտ ավիահարվածների մասին է: Առաջին և երրորդ դեպքերում, ինչպես նշվում է, «երբ ինքնաթիռը համազարկ է իրականացրել նպատակակետի ուղղությամբ, վնասման գոտում հայտնվել է ոչ ռազմական մեքենա»: Ռաքքայի մոտ ավիահարվածի մասին ասվում է, որ «այն կարող էր հանգեցնել խաղաղ բնակիչների մահվան հարվածի տարածքի մոտ»:
Հայտարարության մեջ չի նշվում՝ քանի մարդ կարող էր զոհվել:
Կենտրոնական հարմանատարությունում նշել են, որ չնայած ձեռնարկվող միջոցառումներին՝ կորուստները խաղաղ բնակչության շրջանում անխուսափելի են: Իսկ Պենտագոնում խոստացել են հետաքննել տեղի ունեցած դեպքերը հետագայում քաղաքացիական անձանց զոհվելուց խուսափելու համար:







































